ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Դպրոցականը հայտնագործել է քաղցեղի որոշման թեստ
15-ամյա դպրոցականը ենթաստամոքսային գեղձի քաղկցեղի վաղ ախտորոշման թեստ է հայտնագործել:
Ամերիկյան Մերիլինդ քաղաքի 15-ամյա դպրոցական Ջեկ Անդրակը բժշկության մեջ, հնարավոր է, հեղափոխական բացահայտում է կատարել: Նա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար թեստ է ստեղծել, հաղորդում է «Medikforum.ru»-ն:
Դա քաղցկեղի ամենածանր տարատեսակներից մեկն է, որից մահանում են հիվանդների մոտ 98%-ը, ախտորոշման առաջին 10-12 ամիսներից հետո: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել են ռուսական հնարահայտ դերասաններ Օլեգ Յանկովսկին և Անդրեյ Տոլուբևը, նրանց ամերիկացի գործընկեր Պատրիկ Սուեյզին, նաև Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Ցավոք, տվյալ ուռուցքը զարգանում է առանց որևէ ախտանիշների մինչև այն պահը, երբ արդեն ուշ է որևէ բուժում անցկացնելը:
Ամերիկացի դպրոցականը, շնորհիվ իր հայտնագործության, հնարավոր է փրկի միլիոնավոր մարդկանց կյանքեր: Եթե հիվանդությունը հայտնաբերվի I-II փուլերում, ապա պացիենտների բուժման հավանականությունը բազմակի անգամ կբարձրանա: 15-ամյա Ջեկ Անդրակը ստեղծել է պարզագույն հետազոտություն մեզոտելինի մակարդակի փոփոխության վրա: Այն քաղցկեղի վաղ փուլի կենսամարկերն է, որը կարող է որոշվել արյան և մեզի մեջ: Հետազոտությունը թույլ է տալիս խոշոր հեղաշրջում կատարել այս ուռուցքի բուժման գործում: Ջեկ Անդրակի թեստը, որի համար նա արդեն ստացել է մրցանակ` 75 հազար դոլարի չափով, շատ նման է դիաբետիկների համար նախատեսված թեստերին: Դա հատուկ թղթե ժապավեն է, որի վրա պետք է մի կաթիլ արյուն կաթեցնել: Տվյալ հետազոտության ճշգրտությունը 90%-ից բարձր է, իսկ արժեքը կազմում է ընդամենը 3 ցենտ: Բացի այդ, տվյալ թեստը կարելի է օգտագործել նաև ձվարանների և թոքերի ուռուցքների հայտնաբերման համար:
«Ես որոշեցի զբաղվել այս թեստի ստեղծմամբ այն բանից հետո, երբ մեր ընտանիքի շատ մոտ բարեկամը մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Ամսագրում կարդացի ածխածնային նանոթելիկների մասին և միտքս պայծառացավ: Ճիշտ է, թեստի ստեղծման ընթացքում ես մերժում եմ ստացել 197 գիտնականից, որոնց դիմել էի համագործակցության առաջարկով: Շատերն ասում էին, որ ես պարզապես զբաղվում եմ անհեթեթությամբ»,-ասել է Ջեկ Անդրակը:
13.03.2013 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
